«Մարդիկ, հատկապես մտածող մարդիկ, չեն խորշում իրենց կարծիքը փոխել, եթե համոզիչ փաստարկներ են լսում: Ինչ վերաբերում է իմ ընդդիմադիր գործընկերների հնչեցրած կարծիքներին, դրանց հիմնական մասին ես անդրադարձա ԱԺ-ից իմ ելույթով: Ընդհանուր առմամբ, ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ դրանց մեծ մասը, եթե ոչ ամբողջը, սխալ, մանիպուլատիվ տեղեկություններ էին պարունակում, որոշ թեզեր էին պարունակում, որոնց բերվում էին հակափաստարկներ, բայց ի սկզբանե այդ թեզերը ոչ ոք չէր էլ բերել: Ասեմ, որ այս ամենով ցույց է տրվում, թե որքան է թերագնահատված հիմնավորումների ինստիտուտը օրենսդրական գործընթացում, որովհետև հիմնավորումներում է երևում, թե ինչու է ընդունվում այս կամ այն նախագիծը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: