84 տարեկանում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով, Լուժկովը մահացել է Մյունխենի հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան սրտի վիրահատության են կատարել:
1992 թվականից մինչև 2010 թվականը Լուժկովը զբաղեցրել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը: 2010թ-ին, այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ «վստահության կորստի» պատճառով:
2016-ի սեպտեմբերին նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է նրան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով: