Իսպանական կլինիկան պատրաստվում է 1 միլիոն եվրո փոխհատուցում վճարել իրենց հիվանդի ընտանիքին, որն ավելի քան 20 տարի կոմայի մեջ է եղել բժիշկների սխալ բուժման հետևանքով: Այս որոշումը կայացրել է Իսպանիայի Գերագույն դատարանը,- հաղորդում է France Presse գործակալությունը:
1989 թ. 42-ամյա Անտոնիո Մենոն ցանկացել էր քթի վիրահատություն կատարել: Սակայն այդ վիրահատության ժամանակ նրա օրգանիզմը դադարել է թթվածին ստանալ, որի հետևանքով Անտոնիոյի ուղեղը մահացել է: 1993 թ. դատարանը մեղավոր էր ճանաչել անեսթեզիոլոգին: 2010 թ. վերսկսվել էր դատական գործընթացը, որի ընթացքում պարզվել էր, որ թթվածնի մատակարարումը դադարել էր այն ժամանակ, երբ անեսթեզիոլոգը դուրս է եկել վիրահատարանից: