Ալ-Հասաք մարզի Թել Թամերի սահմանամերձ շրջանից ոչ հեռու սիրիական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել թուրքական զորքերի ուղղությամբ: Al Ekhbariya հեռուստաընկերության տվյալներով, զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան:
Նշենենք, որ Թել Թամերի շրջանը հիմնականում բնակեցված է ասորի քրիստոնյաներով: Թուրքական զորքի կողմն անցած սիրիական զինված ընդդիմության հարձակման արդյունքում այդ շրջանի բազմաթիվ բնակիչներ տեղահանվել են և բնակություն հաստատել հարևան գավառում: