Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
«Համառոտ ակնարկ «Իմ քայլ»-ի, ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի, վհուկների և մեր առաքելության մասին: 20 տարուց ավելի ժողովուրդը սպասում է, թե երբ է հայտնվելու արդար և ուժեղ ուժ, որը կսրբի-կտանի վհուկներին, որոնք կեղեքում և թալանում են ՀՀ բնակչությանը»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով, սակայն, վհուկների որս չի լինելու. «Ամեն ինչ անելու ենք օրենքով»:
Դիմելով «Բարգավաճ Հայաստանին» և «Լուսավոր Հայաստանին»՝ Միրզոյանն ասաց. «Մի պահեք բաստիոն հին Հայաստանից: «Լուսավոր Հայաստան», հենց գալիս է գործելու պահը, ասում եք՝ վույ-վույ-վույ, աման-աման-աման, հենց հասնում եք առվին՝ կանգնում եք, որ չթրջվեք»:
Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ ՍԴ ճգնաժամի հարցը պետք է լուծվի: «Սա հնարավորություն է մեր պարզած ձեռքը օդում չթողնելու: Հաշտվե՛ք, որ ՀՀ-ում կոռուպցիա չի լինելու՝ լինի նոր, թե հին պաշտոնյա: Հաշտվե՛ք, որ Հայաստանը լինելու է ժողովրդավարական երկիր, ընտրությունները չեն կեղծվելու»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: