Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
«Տիկին Դավոյան, կներեք, որ ձեզ ատչյոտ չենք տվել. Ձեզ հարմար չենք գտել տեղեկատվություն հաղորդել»,- դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն քաղաքական ռեինկարնացիայի որևէ շանս չունի. «Հերիք չի՞ նրանց ուրվականով անընդհատ վախեցնել, թե՝ այ, ժողովուրդ ջան, հանկարծ որ մեզ չլսեք, ուրվականները կվերակենդանանան: Ժողովուրդ ջան, չվախենաք ուրվականներից»:
Մանրամասները՝ տեսանյութում: