Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
«Ես 25 տարեկանից զենք եմ վերցրել և 30 տարի ծառայել եմ իմ ժողովրդին»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը և հավելեց. «Ես 3,5 տարի հայտնվել եմ բանտերում, 1,5 տարի՝ ԿԳԲ-ի պադվալում: Եվ իմ նման շատերն են հայտնվել բանտերում՝ անիմաստ, անօրեն: ՍԴ-ն դակել է նախորդ օրենքները՝ նախորդ իշխանության կամքին համաձայն»:
Նրա խոսքով՝ ՍԴ-ն պետք է լիներ եկեղեցում վառվող մոմը, որովհետև վերջին հույսն է եղել: «ՍԴ նախագահը եթե մի քիչ նամուս ունենար, պետք է արդեն հրաժարական տված լիներ: Եվ այս թավշյա հեղափոխությունից հետո բնականաբար պիտի փոխվի: Կփոխվեն նաև Առաջին ատյանի, Վերաքննիչի, Վճռաբեկի և մյուս դատավորները»:
Սասուն Միքայելյանն ընդգծեց՝ եթե մեր երկիրն այս վիճակի է հասել, ամենամեծ մեղքի բաժինը ՍԴ-ն ունի. «Էս ՍԴ-ն պետք է հեռանա. էդ էլ շիշը»:
Մանրամասները՝ տեսանյութում: