Լուրեր
Հերիք է գաք այս ամբիոնից միկրոֆոններ ծռեք՝ Յութուբում հայտնվելու համար. Ալեն Սիմոնյան
  • 11:52
  • 2019-12-10
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

«Դպրոցները այդ վիճակում են, որովհետև դուք ՀՀԿ-ի հետ ստեղ նստած՝ կնոպկա եք սեղմել»,- դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին էլ՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Դուք ի՞նչ իրավունք ունեք բոլոր դատավորներին գնահատական տալու: Հերիք է գաք այս ամբիոնից խոսեք միայն գեղեցիկ բառեր ասելու համար, միկրոֆոններ ծռեք, որպեսզի Յութուբում հայտնվեք կամ որևիցե ձևով աչքի ընկնեք: Ժողովուրդն այդ ամենը տեսնում և զգում է: Մի՛ արեք այդ բանը»:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում կա ճգնաժամ. «Եվ մենք պարտավոր ենք և լուծելու ենք այդ հարցը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *