Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ կիրառվում են երկակի ստանդարտներ, որը բեռ է դառնում քաղաքացիների վրա. «Կան հին համակարգից մնացած նախարարներ, ձեր ֆրակցիայում՝ պատգամավորներ, ԿԲ նախագահ. այդ բոլորը ձեզ ձեռք են տալիս»:
Նրա խոսքով՝ ՍԴ-ն աշխատում է, և այնտեղ չկա ճգնաժամ. «Միակ չաշխատող մարդն այնտեղ ձեր կողմից նշանակված ՍԴ անդամն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: