Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
«Իշխանությունը ներկայացնում է, թե սա փրկագին է դատական համակարգի առողջացման համար: Մեր պատկերացումներով՝ այս նախագծի նպատակն է հեռացնել ՍԴ հին անդամներին և լրացնել իշխանության համար վստահելի անդամներով»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ այս նախագիծը լուծում է քաղաքական խնդիր, բայց այն չի հանգեցնելու համակարգային բարեփոխման. «Այս նախագծով կարող եք տուն ուղարկել բոլոր դատավորներին»:
Անի Սամսոնյանի համոզմամբ՝ ՍԴ բարեփոխման միակ ճիշտ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են:
Մանրամասները՝ տեսանյութում: