Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Իշխանության ծուռ հայելին

Գուցե հնչի տարօրինակ, սակայն Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացում ներկայումս էական նշանակություն է ստացել ընդդիմության ձևավորման գործը: Հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորված իշխանությունն, անկասկած, հավաքականություն է, երբեմն հակասական տարրերի հավաքականություն, և մենք վերջին ամիսներին ականատես ենք, թե ինչպես է այդ հավաքականությունը փուլ առ փուլ զտվում, այդ բառի ոչ լավ և ոչ էլ վատ, այլ, այսպես ասած, չեզոք՝ զուտ փաստական իմաստով: Տարբեր սուբյեկտիվ կամ, այսպես ասած, սուբստանտիվ պատճառներով հեռանում են տարբեր պաշտոնյաներ, անգամ մեղադրվում, ձերբակալվում, երեկվա հերոսից վերածվում «հակահեղափոխականի» և այլն, ու այդ գործընթացը կրում է օբյեկտիվ հետհեղափոխական բնույթ:

Միևնույն ժամանակ, սակայն, Հայաստանում իշխանության զտման, ֆիլտրման, այսպես ասած, բյուրեղացման գործընթացը հասել է մի փուլի, որ օդ ու ջրի նման ակնկալում է ընդդիմության գոյություն: Ընդդիմությունն այս դեպքում լինելու է հայելին կամ «ռենտգենը», որտեղ իշխանությունը պետք է առավել հստակ տեսնի իր պատկերը, գնահատի այն, անի անհրաժեշտ հետևություններ: Այդ իրավիճակում նվազագույն խնդիրը դառնում է ընդդիմության առկայությունը, ինչպիսին էլ այն ուզում է լինի՝ միայն թե լինի, որի գոյությունն իշխանությանը թույլ կտա տեսնել ինքզինք ոչ միայն հեղափոխական հանրության, աջակիցների աչքերում, այլ նաև ընդդիմության «հայելում»: Սակայն դրանից հետո անմիջապես ի հայտ է գալի արդեն հայելու որակի խնդիրը: Ինչպիսի՞ն է լինելու այդ հայելին, դրանից կախված է, թե ինչպես է իշխանությունը իրեն տեսնելու այդ հայելու մեջ: Հայելին խաբելո՞ւ է իշխանությանը, թե՞ ինքն իրեն է խաբելու: Այստեղ է գլխավոր հարցը:

Հայաստանում լուծված չէ թե նվազագույն խնդիրը՝ ընդդիմություն չկա, կա քննադատություն, շատ կոշտ, շատ սուր, սակայն չկա ընդդիմություն: Միայն քննադատելը ընդդիմություն չէ, այլապես ցանկացած քննադատող լրատվամիջոց կամ փորձագետ կհամարվեր քաղաքական ընդդիմություն: Քաղաքական ընդդիմությունը, որպես ուժ, ձևավորվում է ոչ թե քննադատությամբ, այլ առաջարկային գրավչությամբ և հետաքրքրությամբ: Հակառակ դեպքում մնում է հեղափոխականությունը, ինչը, սակայն, ներկայումս մի շարք օբյեկտիվ պատճառներով պրակտիկորեն անհնար է: Այդպիսով, Հայաստանում նույնիսկ չկա հայելի, որ կարողանանք գնահատել՝ այն ծուռ է, թե ցույց է տալու իշխանությանը այն, ինչ կա: Իհարկե, կա դրա ձևավորման ակտիվ գործընթաց, որտեղ, սակայն, ակնառու է մեկ այլ բան: Հայաստանում իշխանության հայելին ձևավորվում է նախկին ընդդիմության հայելային արտապատկերումով: Հայաստանում աշխույժ պայքար է ընդդիմության համար, որը, սակայն, ծավալվում է նախկին ընդդիմությունների մարտավարության և մեթոդաբանության տրամաբանության մեջ, գուցե միայն տարբերվելով քանակական հարաբերակցությամբ՝ նախկինում ընդդիմությունների տրամադրության տակ շատ ավելի քիչ մեդիառեսուրս կար, քան այժմ:

Մնացյալ առումով մենք տեսնում ենք գերազանցապես նախկին իշխող համակարգի տարբեր սեգմենտների գերակշռությամբ ծավալվող պայքարի, որի արդյունքում ձևավորվող ընդդիմությանը նայելով՝ իշխանությունը տեսնելու է իրեն՝ նախկին կարգավիճակում: Գործնականում, հանրությունը այդպիսի ընդդիմության գործունեության արդյունքում ստանալու է այն էֆեկտը, ինչ ստացվում էր Հայաստանում քաղաքական կյանքի նախորդ՝ նախահեղափոխական շրջափուլում: Իսկ այդ շրջափուլում մենք գործնականում ունեինք դատապարտված իշխանություն և դատապարտված ընդդիմություն: Ելք ստացվեց հեղափոխությունը, որը, սակայն, ունի ցիկլային որոշակի տրամաբանություն, և, ըստ էության, հաջորդ հեղափոխության համար Հայաստանը չունի սպասելու և իշխանության ու ընդդիմության երկկողմ դատապարտվածության մի հսկա ցիկլով ևս մեկ անգամ անցնելու ժամանակ ու հնարավորություն: Ահա թե ինչու Հայաստանում կենսական անհրաժեշտություն է նոր տրամաբանությամբ ընդդիմության ձևավորումը, որի քաղաքական գործունեության մեթոդաբանությունը հայելային կերպով չի կրկնելու նախկին ընդդիմություններին: Այդ պարագայում շատ բարդ է լինելու ժամանակի ընթացքում նախկին իշխանությունների կրկնություն ստանալուց խուսափելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում