Հայաստանի բռնցքամարտի առաջնության ավարտից հետո հավաքական թիմի առաջատարները մեկնել են Խանտի-Մանսիսկի Բելոյարսկ քաղաք՝ մասնակցելու բռնցքամարտի «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարին։
Հայաստանը մրցաշարին կմասնակցի 7 բռնցքամարտիկով՝ 5 տղա, 2 աղջիկ։ Մարզիչ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը , 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։
51 կգ քաշային Քրիստինե Սարգսյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը հանդես կգան մարզիչ Համլետ Սարգսյանի գլխավորությամբ։