«Ռեգիոն» հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղադասարյանի հետ «Առաջին լրատվական»-ի տաղավարում զրուցել ենք Բաքվի կողմից ԵԱՀԿ Նախարարների խորհրդի անդամներին ներկայացրած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի մասին, որում Ադրբեջանը հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է համարում միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության համատեքստում: Մենք էլ մյուս կողմից առաջ ենք փորձում տանել Արցախյան հիմնախնդիրը երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակով լուծելու նախաձեռնությունը։