Բրիտանացի նախկին լրտես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային «դոսյեի» հեղինակ Քրիստոֆեր Սթիլը նրա դստեր՝ Իվանկա Թրամփի ընկերն է, հայտնում է Reuters-ը:
Օրերս Արդարադատության նախարարության գլխավոր տեսուչ՝ Մայքլ Հորովիցը հրապարակել էր զեկույց, որը հետաքննում էր ՀԴԲ-ի գործողությունները Թրամփի շտաբի դեմ: Զեկույցում, մասնավորապես, խոսվում է ՀԴԲ-ի աղբյուր հանդիսացող Սթիլի և Թրամփի ընտանիքի անդամներից մեկի միջև բարեկամության մասին: Ըստ Reuters-ի՝ զեկույցում նշված ընտանիքի անանուն անդամը Իվանկա Թրամփն է:
Ինքը՝ ԱՄՆ նախագահը, պնդում է, որ Սթիլը գործել է նախագահի դեմոկրատական նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի պատվերով: