Չիլիի ռազմական օդուժի տրանսպորտային ինքնաթիռն անհետացել է ռադարներից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Օդանավը Պունտա-Արենաս քաղաքում գտնվող ռազմաօդային բազայից թռչում էր անտարկտիկական բազա: Hercules C130 ինքնաթիռում են եղել անձնակազմի 17 անդամները և 21 ուղևորներ՝ նավթատար խողովակաշարի սպասարկող աշխատակազմը:
Միանշանակ հայտնի է, որ ներկա դրությամբ ինքնաթիռի վառելիքը պետք է սպառված լիներ:
Անհետ կորած ինքնաթիռը որոնելու համար ուղարկվել են ռազմական օդուժի և որոնողափրկարարական խմբեր: