ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԴԲ-ի կողմից իր շտաբին լրտեսելը հեղաշրջման փորձ է, հաղորդում «ՌԻԱ Նովոստին»:
«Դա կառավարության տապալումն էր, տապալման փորձը, և դրան բազմաթիվ մարդիկ են մասնակցել»,- ասել է նա, հավելելով, որ այդ մարդկանց բռնել են հանցագործության վայրում:
Թրամփը նաև ասել է, որ սպասում է նույն թեմայով հետաքննության արդյունքներին՝ հատուկ դատախազ Ջոն Դարեմից:
Դրանից առաջ արդարադատության նախարարության գլխավոր տեսուչ Մայքլ Հորովիցն իր զեկույցում հայտարարել էր, որ 2016-ին ՀԴԲ-ի կողմից հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի լրտեսումն արդարացված չէր: