Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Չհաջողված մոդելի հետևից՝ հաջողության ակնկալիքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում սկսեց քննարկվել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին կառավարության նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի գնալ` բոլոր լիցենզիաներով հանդերձ, եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնեն: Այդ դեպքում մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրանց կհատկացվի կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Եվ մինչ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատրաստվում էր գալ խորհրդարան և դիմանալ ընդդիմադիր խմբակցությունների հակափաստարկներին ու հարցերին, առավոտյան նրան տհաճ անակնկալ մատուցեց իր գործընկերը: Մասնավորապես, երեկ` Երևանում անցկացված հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումի շրջանակներում ելույթ ունենալիս, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, անդրադառնալով նաև վաղ կենսաթոշակի գաղափարի իրականացմանը, հայտարարեց, որ Վրաստանում այն չի աշխատել: «Վրաստանում կառավարությունը գործող դատավորներին առաջարկում էր թոշակի անցնել և լքել պաշտոնը: Որոշ դատավորներ իսկապես ուրախ էին նման որոշման համար և կամավոր արեցին դա, մյուսները` հրաժարվեցին», – նշեց փոխվարչապետը` ընդգծելով, որ այդ մեխանիզմն այնտեղ չի աշխատել, քանի որ իրենք հասկացան, որ ճիշտ կլինի ոչ թե անձերի, այլ օրենքների փոփոխություններ անել:

և ուշագրավն այն է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում ելույթ ունենալիս կրկին հղում էր անում վրացական օրինակին` ասելով, որ շատ են այդ փորձն ուսումնասիրել և բերված կարգավորումը համընկնում է Վրաստանի փորձի հետ: Նիստի ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով մեկնաբանություն ստանալ նախարարից, սակայն նա շատ կտրուկ չցանկացավ առերեսվել իրականության հետ և հրաժարվեց հարցին պատասխանել: Իսկ, ահա, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, այդ հարցով հարակից զեկուցող Սուրեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Չաշխատելու իրավիճակը հետևյալն է եղել, ես, համենայնդեպս, այդպես եմ հասկացել: Ասում է` մեզ մոտ մի մասը դիմել է, մյուս մասը` ոչ, և արդյունքում չաշխատեց: Եվ ես ենթադրում եմ, որ նա նկատի է ունեցել հենց այդ հանգամանքը, որ, օրինակ, նախկին վատ կամ կասկածելի կադրերի փոխարեն չեն եկել նոր կադրեր, բայց դա չի նշանակում, որ մոդելը սխալ է»: Այսպիսով, ՍԴ դատավորների հարցը լուծելու համար, մի կողմից, Արդարադատության նախարարությունը օգտվել է Վրաստանի օրինակից, մյուս կողմից՝ Վրաստանի փոխվարչապետն ասում է՝ մենք ձախողել ենք: Արժե՞ արդյոք գնալ այլոց ձախողված ճանապարհով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում