Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվի ռուսական C-400 ՀՕՊ համակարգերից՝ ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելու համար:
Թուրքիայի առաջնորդի խոսքերով, եթե Վաշինգթոնը հարմար պայմաններ առաջարկի, ապա Անկարան կգնի նաև այդ համալիրները: Էրդողանը նշել է, որ թուրքական կողմը ցանկանում է «արդիականացնել իր հակաօդային պաշտպանության համակարգերը»:
Բացի այդ, նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում զարմացել է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, գնել է С-400-ը:
Ի պատասխան Էրդողանը կոպտել է Մակրոնին. «Պետք է քեզ հարցնեմ, թե ինչ և ումից գնեմ»: