Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Վաղուց պետք էր արգելել ՀՅԴ-ի գործունեությունը, Հայաստանից դուրս ինչ պարտիզանական մարտեր ուզում են թող վարեն

Հայ Յեղափոխական Դաշնակցության շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձություններն ակտիվորեն քննարկվում են հասարակական-քաղաքական դաշտում։ ՆԱՈՒՄ-ի կողմից տարածված հայտնի նամակը, որում Հրանտ Մարգարյանը հորդորել են իշխանությունների դեմ պարտիզանական մարտեր վարել՝ տարաբնույթ մեկնաբանությունների առարկա դարձավ։ Բնականաբար, Գերագույն մարմնի անդամները հերքում են նման հորդորի իսկությունը, սակայն առանձին անդամներ համացանցում անթաքույց նշում են իշխանությունների դեմ իրենց վերաբերմունքը և անհրաժեշտության դեպքում ավելի ռադիկալ գործողությունների անցնելու հնարավորությունը։ Իսկ Դաշնակցության անցյալը հաշվի առնելով՝ ոչ ոք նման սցենար բացառել չի կարող։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Պարտիզանական մարտերի հետ կապված միտքն իրենք ժխտում են, ասում են՝ մտածում էին նման մարտեր մղել Հայաստանից դուրս գործողություններ կատարելու հետ։ Դե հիմա դաշնակները Հայաստանից դուրս ինչ պարտիզանական շարժում են սկսելու՝ դժվար է կռահել։ Մի ժամանակ իրենք հայտարարում էին, որ Ստամբուլն են արյան ծով դարձնելու, գուցե դա՞ են փորձում իրականացնել»։

Ընդհանուր առմամբ, ըստ Վարդանյանի, Դաշնակցության գործողությունները լիովին անբովանդակ, անգաղափար, անիմաստ բնույթ են կրում. «Վաղուց արդեն ժամանակը հասունացել է պաշտոնապես այդ կուսակցություն կոչվածը հայտարարել օրենքից դուրս՝ համենայնդեպս Հայաստանի սահմանների ներսում, իսկ Հայաստանի սահմաններից դուրս ինչ պարտիզանություն ուզում են թող անեն»։

Մեր այն դիտարկմանը՝ այսինքն՝ պե՞տք է արգելել Դաշնակցության գործունեությունը Հայաստանում, քաղաքագետը պատասխանեց. «Վաղուց պետք է արգելվեր, որովհետև սադրիչ բնույթ է կրում ու չի աջակցում մեր հասարակության ու երկրի առաջխաղացմանը, միայն խոչընդոտում է, սադրանքներով է հանդես գալիս, անհասկանալի գործողություններով, սպառնալիքներով։ Սա անընդունելի է, օրենքի ուժով հարկավոր է սահմանափակել ու դրան վերջ դնել»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Դաշնակցությունն, ըստ իր այսօրվա վարքագծի, կարող է այնքանով վտանգ ներկայացնել իշխանության համար, որքանով որ ընդդիմությունն է. «Կարող է ընտրազանգված գայթակղել ու հաջորդ ընտրություններում զբաղեցնել իշխանության տեղը, դառնալ մեծամասնություն։ Իսկ մյուս բոլոր առումներով՝ չափազանցություն է։ Պարտիզանական կռիվը, պայքարը փոխաբերական իմաստ ունի։ Իհարկե, որևէ լուրջ մարդ, նույնիսկ քաղաքականապես անփորձները չեն կարող Հայաստանի Հանրապետության մեջ զինված ստորաբաժանումներ, շտուրմավիկներ ունենալ, մինչդեռ, ՀՅԴ-ն նաև այդպիսի հայտարարություն ունի։ Դաշնակցությունն ասում է՝ եթե Յուպիտերը կարող է երկրապահ շտուրմավիկներ ունենալ, Ցուլը չի՞ կարող։ Ցուլն ասում է՝ ես էլ ունենամ մի այդպիսի խումբ, Յուպիտերին որոշ բաներ կարելի է, իսկ Ցուլը դրա իրավունքը չունի։ Հիմա որպեսզի Դաշնակցությունն ունենա շտուրմավիկների կազմակերպություն, պետք է նախ և առաջ դառնա խորհրդարանական մեծամասնություն, դառնա Յուպիտեր ու իր շտուրմավիկներին պահի»։

Ըստ մեր զրուցակցի՝ Դաշնակցությունը չի հաշտվում իր խորհրդարանից դուրս լինելու կարգավիճակի հետ. «Ու հիմա իրենց տեղը գտնելու, վերադառնալու փորձեր են անում։ Դրա մեջ և՛ կա մաքուր քաղաքական պայքարի հրավերը, և՛ կա շանտաժը։ Ասում են՝ չպետք է հուսահատվենք, չպետք է անմասն մնանք քաղաքական իրադարձություններից ու, վերջին հաշվով, սակարկում են, առաջարկում են իշխանություններին՝ մեզ հրավիրեք, քչով կբավարարվենք։ Այսինքն՝ մաքուր քաղաքականություն, շանտաժ, գործարքի առաջարկություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում