Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը, լուսանկարներ է հրապարակել թափանցիկ տոպով: Կադրերը հայտնվել են մոդելի Instagram-ի պաշտոնական էջում:
Լուսանկարների շարքում մոդելը կեցվածք է ընդունել լողափում, արմավենու մոտ, սպիտակ տաբատով և մեջքը բաց սպիտակ տոպով, որը թափանցում է նրա կուրծքը: Նրա կերպարը լրացնում է ոսկե ժամացույցը, շղթան և ամերիկյան Chrome Hearts ապրանքանիշի ակնոցները, որոնց ստեղծման վրա աշխատել է հենց Հադիդը:
«Բաց վարդագույն երանգի արծաթե Hellz Bellz ակնոցներ՝ բոլոր z հրեշտակների համար»,- լուսանկարը մակագրել է մոդելը: