Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնի ռուսաստանցի բլոգերների հետ նկարահանվել է հումորային հոլովակներում:
Վերջին տեսանյութը հրապարակվել է Կադիրովի Instagram-ի էջում՝ դեկտեմբերի 8-ին: Կադրերում Չեչնիայի ղեկավարը թեյ է խմում բլոգեր Արտյոմ Քալայջյանի հետ, որին, իբր, զանգահարում է նրա կինը և սկսում է սպառնալից տոնով հրահանգներ տալ: Կադիրովը վերցնում է հեռախոսը և քաղաքավարիորեն չեչեներեն լեզվով բացատրում է. «Բարի երեկո: Նա հյուր է ինձ մոտ, նա կվերադառնա տուն, նա ձեզ շատ է սիրում, մի անհանգստացեք»:
Կանացի ձայնը պատասխանում է. «Ես հասկացա ձեզ, չնայած մինչ այժմ ես չեչեներեն չէի հասկանում»:
Այնուհետև կինը Քալայջյանին ասում է, որ չշեղվի իր «հիմար զանգերից»: Հոլովակն ավարտվում է բլոգերի կողմից հնչած չեչեներեն սովորելու ցանկությամբ:
Հոլովակը Կադիրովն ուղեկցել է մակագրությամբ. «Չեչեներեն լեզուն Սոչիում սովորել հնարավոր չէ, ուստի մենք քեզ կուղարկենք որևէ դպրոց Չեչնիայի լեռներում»:
https://www.instagram.com/p/B50MLWOoxSv/?utm_source=ig_embed