ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Եվրանեսթ» ԽՎ-ում իր ելույթին և գրել.
«Ադրբեջանական մամուլը, իհարկե, ծանր է տարել իմ ելույթն ու կոչը Եվրանեսթ ԽՎ- ում հարգել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը և գրում են, թե քիչ պատգամավորներ են կանգնել, ստորև տեսանյութը, որ բոլորը կանգնել են, բացառությամբ մեկ ադրբեջանցի պատգամավորի»: