Tuesday, 19 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն

Կոռուպցիայի դեմ պայքարի բեռը դեռ մեկ մարդու վրա է. վարչապետի արդարացումները շատ սխալ են

Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով Երևանում անցկացված համաժողովում՝ հայտարարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում շատ ավելի անհանդուրժող է լինելու այն պաշտոնյաների պարագայում, որոնց ինքն է նշանակել կառավարման համակարգում: Որպես քաղաքական կամքի և կոռուպցիայի դեմ անհանդուրժողության դրսևորման վկայություն նա հիշեցրել է 4 բարձրաստիճան պատոնյաների օրինակը, որոնք մեղադրվում են կոռուպցիայի համար: Այդուհանդերձ, պետք է փաստել, որ այդ օրինակների առանցքային չափիչը լինելու է դատավճիռը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը պետք է չափել հարուցված քրեական գործերի քանակո՞վ, թե՞ արդեն կայացած դատավճիռներով. անդրադառնալով այս հարցին՝ Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, որ դա այնպիսի բան չէ, որը կչափվի դատավարությունների կամ դատավճիռների քանակով. «Առաջին հերթին գնահատվում է կոռուպցիայի ընկալման ինդեքսը, այսինքն՝ հասարակությունն ինչպես է ընկալում՝ կոռուպցիա կա՞, թե՞ չկա: Կարող ենք ունենալ ձերբակալված կամ դատավճիռ ունեցող պաշտոնյաներ, որոնք մեղադրվեն, բայց դրանից կոռուպցիայի ծավալները չպակասեն համակարգում: Կոռուպցիան գնահատելու համար մեծաթիվ պարամետրեր են պետք՝ այդ թվում նաև հասարակության ընկալումը, կառավարության ջանքերը, միգուցե նաև դատական որոշումների թիվը…»:

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ առայժմ առկա է առաջին մակարդակում կոռուպցիայի վերացման փաստ. «Դա նշանակում է, որ ամենավերևի մակարդակում փող չեն պահանջում և չեն վերցնում ստորին օղակներից…

Ցավալի է, որ հեղափոխությանը մասնակցած մարդիկ նույնպես կարող են սայթաքել և տրվել փողի գայթակղությանը: Ակնհայտ է, որ երկրորդ մակարդակում դեռևս լուրջ չեն ընկալել վարչապետի ասածը: Փաշինյանը պարտավոր է խիստ լինել, կարևոր չէ՝ նրանք պարոն Փաշինյանի հետ քայլել են, նրա առաջնորդած հեղափոխությանը մասնակցել են, թե ոչ»:

Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ առայժմ կոռուպցիայի դեմ պայքարի բեռը դեռևս մեկ մարդու վրա է. դա Նիկոլ Փաշինյանն է. «Բայց այդ բեռը մեկ մարդը երկար չի կարող տանել, պետք է ինստիտուցիոնալացնել կոռուպցիայի դեմ պայքարը»:

Վիկտոր Ենգիբարյանը վստահեցրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը բերվում է ինստիտուցիոնալ հարթություն: «Ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը շուտով կսկսի իր գործունեությունը, առաջիկայում կստեղծվեն նաև Հակակոռուպցիոն կոմիտե, դատարան, որը կիրականացնի դտավարություն և կկայացնի վճիռներ: Ձգտելու ենք հասնել նրան, որ մեր երկրում կոռուպցիա չլինի: Բայց նաև հասարակության մեջ պետք է ամրատավորվի այն գիտակցումը, որ ոչ միայն կաշառք վերցնող պաշտոնյան է կոռուպցիոներ այլ նաև առաջարկողը»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում