Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է երկրում «ապրելու հարկի» ներդրման մասին օրենք: Հրամանագիրը հրապարակված է Resmi Gazete պետական պորտալում:
Փաստաթուղթը, որով նախատեսվում է երկու տոկոս հարկի ներդրում հյուրանոցների բնակեցման վերաբերյալ, ուժի մեջ կմտնի 2020 թվականի ապրիլի 1-ից: Նշվում է, որ այն ուղղված կլինի ոչ թե զբոսաշրջիկներին, այլ բոլոր տեղակայման օբյեկտներին, այդ թվում` հանգստավայրերում գտնվող հյուրանոցներին:
Նորամուծության համաձայն՝ հյուրանոցները հարկեր են վճարելու ինչպես հյուրի կացության գնից, այնպես էլ նրան մատուցած ծառայությունների, ներառյալ սնունդ, լողավազան ծառայություններ և ժամանց: