Հարավկորեական Samsung Electronics կորպորացիայի բարձրագույն օղակի երեք ղեկավարներ մեղավոր են ճանաչվել խարդախության մեջ և դատապարտվել են բանտարկության: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է Yonhap New գործակալությունը:
Սեուլի կենտրոնական վարչական օկրուգի դատարանի որոշմամբ՝ Samsung Electronics-ի փոխնախագահը, որը պատասխանատու է ընկերության ֆինանսական միջոցների համար, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, մյուս երկու ամբաստանյալներին դատապարտել են մեկուկես տարվա ազատազրկման: Մասնավորապես, նրանք մեղադրվել են այն բանում, որ նրանց ցուցումով ընկերության մյուս աշխատակիցները փորձել են թաքցնել և ոչնչացնել այն փաստաթղթերը, որոնք վերաբերել են կորպորացիայի ֆինանսական հաշվետվությանը: Կորեայի Հանրապետության դատախազությունը ներկայում Samsung Electronics դուստր ընկերությանը՝ դեղորայքային պատրաստուկներ արտադրող Samsung BioLogics-ին, կասկածում է այդ ձեռնարկության բաժնետոմսերի արժեքի արհեստական բարձրացման մեջ:
Այսպես, հսկիչ մարմնում գտնում են, որ 2015 թվականին Bioepis ամերիկա-հարավկորեական համատեղ ընկերությունում բաժնետոմսերի արժեքի հաշվարկման բանաձևի անօրինական փոփոխման հետևանքով Samsung BioLogics-ի կապիտալիզացիան կտրուկ աճել է։