Վլադիմիր Պուտինը Փարիզում բանակցություններ է վարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Հանդիպումն անցնում է դեմ առ դեմ, ավելի ուշ պետությունների ղեկավարներին կարող են միանալ պատվիրակությունների անդամները:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը արդեն հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Նաև Փարիզում ընթանում են բանակցություններ Մերկելի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև:
Ռուսաստանի, Ուկրաինայի և Գերմանիայի առաջնորդները ժամանել են Փարիզ՝ մասնակցելու «Նորմանսյան քառյակի» գագաթնաժողովին։
Ակնկալվում է, որ գագաթնաժողովը կտևի մոտ երեք ժամ, որից հետո քառյակի ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով:
Գագաթնաժողովի ավարտին պետք է տեղի ունենա նաև Պուտինի և Զելենսկու երկկողմ հանդիպումը: