ՌԴ ԱԴԾ, ՔԿ և Ռոսֆինմոնիթորինգի աշխատակիցները ձերբակալել են Դաղստանի մի բնակչի, որը Ռուսաստանում դրամահավաք էր կազմակերպել՝ ահաբեկչական կազմակերպությունները ֆինանսավորելու համար:
Այս մասին ասված է Gazeta.ru-ի ստացած հայտարարության մեջ:
Հետաքննության տվյալների համաձայն՝ 2015թ․ մինչև 2019թ․ տղամարդը՝ իր եղբոր հետ միասին, որը գտնվում էր Թուրքիայում, զբաղվել է արգելված խմբերի ֆինանսական ապահովմամբ:
«Նրանք հավաքել են առնվազն 2 միլիոն ռուբլի»,- շեշտել են ՔԿ-ում
Հետաքննությունը շարունակվում է: Կասկածյալի եղբայրը միջազգային հետախուզման մեջ է։