Իտալիայի Սենատը երեկ հավանություն է տվել բյուջետային ծախսերիկտրուկ կրճատման նախագծին: Դրանով նախատեսվում է մինչև 2014 թ. սահմանափակել Իտալիայում իրականացվող բյուջետային ծախսերը 40 մլրդ եվրոյով: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Այսօր պետք է կայանա քվերակություն նաև երկրի խորհրդարանի ստորին պալատում: Իտալիայի կառավարությունը ստիպված է եղել նման օրինագիծ մտցնել խորհրդարանը, քանի որ երկրին դեֆոլտ է սպառնում: Իսկ դա ազդում է ներդրողների տրամադրությունների վրա, ինչն արտացոլվում է երկրի ֆոնդային բորսաներում կտրուկ անկումով: