«Կարծում եմ՝ ՏԻՄ ընտրություններին մոտավորապես 50% մասնակցությունը նորմալ մասնակցություն է: Ավելի խնդրահարույց կամ ուշադրության արժանի է այն համայնքների թիվը, որտեղ մեկ թեկնածու է: Սա հետևանք է այն բանի, որ մարդիկ հասկացել են՝ սա այն յուղոտ պատառը չէ և սա պատասխանատու աշխատանքի տեղ է»,-անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Նրա խոսքով՝ նորմալ, ոչնչով աչքի չընկնող ընտրություններ էին: