79 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ից ռեժիսոր և դերասան Ռենե Օբերժոնուան, ով նկարահանվել է «Քինգ Քոնգ» կինոնկարում և «Աստղային ճանապարհ» հեռուստասերիալում:
«Մենք ափսոսանքով հաստատում են, որ Ռենեն մահացավ այսօր՝ կիրակի, դեկտեմբերի 8-ին»,- ասվում է դերասանի Twitter-ում արված հաղորդագրության մեջ:
Օբերժոնուան նկարահանվել է «Ռազմադաշտային հիվանդանոց», «Քինգ Քոնգ» ֆիլմերում, ինչպես նաև «Բոստոնի փաստաբաններ», «Կրքի անատոմիա», «Աստղային ուղի. հեռու տիեզերք 9» սերիալներում: