Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
«Ես այս Սահմանադրական դատարանին մեղսակից եմ համարում առնվազն վերջին 20 տարիներին պետության բռնազավթման գործում մասնակցության համար»,- դիմելով արդարադատության նախարարին՝ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ այս ՍԴ-ն ապահովել է օրվա հանցագործ իշխանության երկարակեցությունը. «Ես այս ՍԴ-ին մեղսակից եմ համարում 2003 թվականից սկսած ընտրական վեճերի վերաբերյալ որոշումներին հաջորդող քաղաքական հետապնդումների, քաղաքական կուսակցությունները ջարդուփշուր անելու անուղղակի մասնակցության և Մարտի 1-ի սպանդին անուղղակի մասնակցության համար»:
Պատգամավորը շեշտեց. «Ես դեմ եմ, որ քննարկենք ՍԴ այս հանցագործ անդամներին վաղաժամ կենսաթոշակի հնարավորության հարցը: Դուք ի՞նչ եք կարծում»:
Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ եթե այս ճանապարհով հնարավոր չդառնա ճգնաժամը լուծել, ո՞րն է հաջորդ քայլը. «Ունե՞ք Ձեր մտապատկերում երրորդ փորձը»:
Մանրամասները՝ տեսանյութում: