ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի գծով փոխնախարար Գևորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպանը՝ Լևոն Սահակյանը: Նշենք, որ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
«Իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունել, համաձայն չէ առաջադրված մեղադրանքին, ապավինում է Հայաստանի Հանրապետության արդարադատությանը և հուսով է, որ օբյեկտիվ քննության արդյունքում կվերականգնվի իր բարի համբավը»,- ասաց պաշտպանը:
Օրեր առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Գևորգ Լոռեցյանին: