ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Հարյուրամյակի ամենացուրտ դեկտեմբերը Հայաստանում դիտվել է 1953-ին, հատկապես Արարատյան դաշտում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 10-12 աստիճանով, իսկ գիշերային ժամերին ամսվա վերջին օրերին ջերմաստիճանը նվազել է մինչև -30 աստիճան ցրտի։
Հ․Գ․ Հարգելի մրսկաններ, բա որ նման բան լիներ, դուք ի՞նչ էիք անելու»:
https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2807860282610536