Բուլղարիայի ներկայացուցիչները հայտարարել են 2020 թվականի հունվարի 1-ից «Թուրքական հոսք» գազային նախագծի իրականացման պատրաստակամության մասին:
Bulgartransgaz-ի գործադիր տնօրեն Վլադիմիր Մալինովը նշել է, որ «Բուլղարական հոսքը» պատրաստ է «Թուրքական հոսք» գազատարից դեպի Հունաստան և Հյուսիսային Մակեդոնիա գազամատակարարմանը:
Նա շեշտել է, որ բուլղարական կողմը պատրաստ է գազամատակարարմանը՝ նույնիսկ Ուկրաինայի տարածքով Ռուսաստանից Բուլղարիա տարանցման դադարեցման պարագայում: