Թուրքական իշխանությունները Ֆրանսիա են ուղարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 11 անդամի: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:
Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Իսլամական պետության» օտարերկրյա քաղաքացիների արտահանձնումը կշարունակվի նաև այլ երկրների հետ, սակայն ԵՄ մի շարք երկրներ ջանքեր են գործադրում Թուրքիայում ձերբակալված իրենց քաղաքացիների նհետ չընդունելու համար:
Պարբերականի տվյալներով, Թուրքիան արտաքսել է շուրջ 7,5 հազար գրոհային, բայց երկրի բանտերում դեռ շարունակում է մնալ կազմակերպության 1, 500 անդամ: