Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման՝ «բոլորին՝ բոլորով» սկզբունքով: Այս մասին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել էր Իրանում ձերբակալված ամերիկացի ուսանող Վան Սիյուեին իրանցի կենսաբան Մասուդ Սուլեյմանիի հետ փոխանակելու մասին:
Հարցին, թե կարող է արդյոք փոխանակումը հող ստեղծել ԱՄՆ-ի հետ այլ թեմաների շուրջ բանակցությունների համար, նա պատասխանել Է, որ Իրանի դիրքորոշումն առաջվանն է՝ ԱՄՆ-ի հետ 5/1 ձևւաչափով (Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ) բանակցությունների համար Վաշինգտոնն առաջին հերթին պետք է չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: