Tuesday, 09 06 2026
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան

«Դ!եմ եմ»-ն իրազեկման ակցիաներ է սկսում մայրաքաղաքի վարչական շրջաններում (տեսանյութ)

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնությունը մայրաքաղաքի վարչական շրջաններում իրազեկման ակցիաներ է սկսում, որոնց մեկնարկն ապրիլի 21-ին տրվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Նախաձեռնության անդամները տեղեկացնում էին բնակիչներին, որ այլևս իրենց աշխատավարձից որևէ պահում կատարելու իրավունք չունեն, հիշեցնում, որ այժմ 70-80 գործատու որևէ պահում չեն կատարում իրենց աշխատողների աշխատավարձերից, քանի որ ՍԴ որոշման վեցերորդ կետի համաձայն՝ աշխատողների կամքին հակառակ որևէ պահում չեն կարող անել:

«Կոչ ենք անում թույլ չտալ որևէ հիմնարկում պահումներ կատարել. ոչ մի լծակ չունի իշխանությունը, եթե դուք բոլորով միահամուռ որոշեք պայքարել, ոչ մեկը չի կարող ձեզ գործից հանել»,- հայտարարում էին ակցիայի մասնակիցները:

Պատուհաններից, բակերում, խանութներից ակցիայի մասնակիցներին էին միանում, կուտակային համակարգից իրնց դժգոհությունն էին հայտնում պատահական անցորդներ, բնակիչներ: «Ես իմ երեխեքի ապագան ստեղ չեմ տեսնում, եթե սենց լինի, հենց էսօր էլ, հնարավորություն ունենամ, կհանեմ ստեղից»,- ասաց հացաբուլկեղենի խանութի աշխատակցուհին, որը նշեց, որ այս օրենքի կիրառման հետևանքով իրենց ընտանեկան բյուջեն զգալիորեն նվազել է: «Եթե էս թույլ տան, ուրեմն սաղս պիտի յուբկա հանգնենք, ֆռֆռանք»,- ակցիայի մասնակիցների հետ զրույցում նշեց մի երիտասարդ:

Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին` արդյոք հույսեր կապո՞ւմ են նոր կառավարության հետ, կարո՞ղ է փոխվել նախորդ վարչապետի ընտրած կուրսը, ասաց. «Հույս միշտ էլ կա, մենք կարծում ենք` ամենակարևոր խնդիրն այն է, որ ՀՀ-ում մարդկանց մոտ պայքարի ոգին չմարի. դա է ամենակարևոր խնդիրը:

Մենք մեր հույսը չենք դնում ինչ-որ իշխանության ներկայացուցչի կամ որևէ այլ անձի խոստման վրա: Ասում են՝ քննարկումներ ունենանք: Լավ, քննարկենք, մենք համաձայն ենք, բայց ի՞նչ: Պատրաստակամություն ունենք, քննարկենք, բայց ի՞նչ: ՍԴ որոշման մեկնաբանությունը քննարկման ենթակա չէ, պարտադիրը լավ է, վատ է, պիտի պահվի, չպահվի՝ նույնպես քննարկման ենթակա չէ: Եթե այդ ամենը հանեն, այլ օրինագիծ առաջարկեն, դա, կարծում եմ, կարելի է քննարկել»,- ասաց նա:

Առաջիկա օրերին դեմեմցիները պատրաստվում են նմանատիպ իրազեկման ակցիաներ անցկացնել նաև մյուս վարչական շրջաններում:

Մանրամասները` տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում