Thursday, 18 04 2024
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան

Որոշ ուժեր Արթուր Վանեցյանի հետ հույսեր են կապում. նրան ուղղված Ռամզան Կադիրովի շնորհավորանքը հստակ մեսիջ էր

Ազգային անվտանգության  ծառայության, այնուհետև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո Արթուր Վանեցյանը իր մի քանի հրապարակային հայտարարություններում չի թաքցրել առաջիկա քաղաքական գործընթացներում իր հնարավոր մասնակցությունը։ Թե ինչ ֆորմատով դա կլինի և ինչ ուժերի կողմից  այժմ իշխանություններին սուր քննադատության ենթարկող Վանեցյանը  կստանա աջակցություն՝ առայժմ հայտնի չէ։ Մամուլը պարբերաբար գրում է վերջինիս կողմից առաջիկայում կուսակցություն ստեղծելու հնարավորության մասին, նույնիսկ  որպես անվանում նշվում է «Պատիվ ունեմ» տարբերակը։

Օրերս Վանեցյանը նշեց իր ծննդյան 40 ամյակը և ստացված շնորհավորանքների մեջ ուշագրավ էր Չեչնիայի նախագահի ուղերձը։ Ռամզան Կադիրովը հրապարակելով Վանեցյանի  հետ լուսանկար  մասնավորապես նշել է. «Այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է։ Չնայած երիտասարդ տարքիին` Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և գեներալի զինվորական կոչում։ Նա շարունակաբար պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԱԾ-ում, իսկ 2018 թվականից ղեկավարել է կառույցը։ Համոզված եմ, որ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ջատագովը։ Սրտանց շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում եմ քաջառողոջություն և հաջողություններ»,- լուսանկարին կից գրել է Կադիրովը։

Քաղխտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Արթուր Վանեցյանը հետևողականորեն, քայլ առ քայլ, որոշակի հաշվարկված  գործողություններով և զգուշորեն նախապատրաստում է  իր մուտքը քաղաքական դաշտ. «Մամուլում նշվեց իր կուսակցության հնարավոր անունը, թեպետ ես նայել եմ իր հարցազրույցը և նա այդ մասին չի ոխսել։ Ամեն դեպքում՝ տպավորություն է, որ նա բավականին մտածված նախապատրաստում է իր մուտքը քաղաքական դաշտ։ Դա կլինի կուսակցության, թե ինչ-որ միավորման, շարժման տեսքով՝ այժմ դժվար է  կանխատեսել։ Բայց որ այդ ամենը նախապատրաստվում է  շատ մանրակրկիտ ձևով՝ ես դա տեսնում եմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝քաղաքական դաշտում գործող այլ ուժեր Արթուր Վանեցյանի հետ որոշակի հույսեր են կապում.«Խոսքը վերաբերում է ոչ միայն նախկիններին, ում շատ դեպքերում մատնանշում են, այլ այն քաղաքական ուժերին, որոնք այս կամ այն չափով չէին կողմնորոշվել իշխանափոխությունից հետո, իրենց տեղը չէին գտել ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր բուրգում։ Խոսքը վերաբերում է նաև նորաստեղծ քաղաքական ուժերին և նրանցից շատերն Արթուր Վանեցյանի անձի հետ ակնկալիքներ ունեն։ Թե որքանով  կհամընկնեն նրանց շահերն՝ այս պահի դրությամբ դժվար է  ասել։ Արթուր Վանեցյանի հրաժարականը, չմոռանանք, և՛քաղաքական հայտարարություն էր և՛ սպայի։ Դրանից հետո նա իրեն հստակ սահմանազատեց նախկիններից, մոտավորապես ասաց.«Ոչ ոք չհանմարձակվի ինձ նախկինների, «սևերի» հետ կապել»։ Սա էլ է նորմալ, հասկանալի։ Իր կենսագրության ամենաէֆեկտիվ հատվածը կապված է այսօրվա իշխանությունների հետ, հեղափոխությունից  հետո ստեղծված իրավիճակի։ Տրամաբանական չէր լինի, եթե նա իրեն չսահմանազատեր նախկիններից։ Իր մոտ մեկ տարվա գործունեությունը, իր կենսագրության ամենաերևացող մասը կապված է Նոր Հայաստանի հետ։ Իհարկե նա հատուկ ծառայությունների աշխատակից  է և  մենք չենք  կարող  ասել, թե նա  ոչ հրապարակային կերպով ինչ է արել։Այլ հարց է, որ նա ասում է, որ հիմա ո՛չ նախին եմ, ո՛չ այսօրվանը ու ինչ-որ ձևով ակնարկվում է , որ ապագային միտված գործունեություն  է լինելու»։

Անդրադառնալով Ռամզան Կադիրովի շնորհավորանքին, Վիգեն Հակոբյանն ասաց՝  այն որոշակի քաղաքական մեսիջ է պարունակում.«Դատելով այդ նկարից և այն բավականին ջերմ բառերից, որ գրված է  ՝ կարող ենք ասել, որ կա քաղաքական մեսիջ։ Ասում է՝  Վանեցյանը  Ռուսաստանի լավ բարեկամն է ու դա անշուշտ  մեսիջ էր։ Պարզ է նաև, որ Կադիրովը ռուսների  ասած «Особа, приближенная к императору»։ Այսինքն հաշվի առնելով այդ փաստը, ստացվում է, որ Վանեցյանը բացի Կադիրովի հետ անձնական կապերից, կաչող է այլ նշանակություն ունենալ։ Կա  նաև քաղաքական մեսիջ առ այն, որ Վանեցյանը ռուաստանյան որոշ՝ ընդ որում բավականին բարձր շրջանակների համար խորթ  մարդ չէ։Կադիրովն ինքը բավականին  սիմվոլիկ ֆիգուր է ռուսական քաղաքականության մեջ, որը մեծ դերակատարություն ունի թե՛ Կովկասում և թե՛ մահմեդական աշխարհում ռուսական քաղաքականության վրա, շատ դեպքերում Կադիրովն է հարցեր լուծում։ Մենք տեսնում ենք, որ Կադիրովն ու Վանեցյանը բավականին սերտ ու մարդկային,քաղաքական հարաբերութուննր են ունեցել, բայց  հաշվի առնլելով Կադիրովի քաշը   ռուսական իսթեբլիշմենթում, ըստ իս, որոշակի քաղաքական մեսինջներ այնուամենայնիվ կան։ Բայց այս ամենը դեռ շատ նախնական է, մենք գնահատում ենք իրադարձությունները մեսիջների, ակնարկների մակարդակով»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը բավական վաղուց ուսումնասիրում է  Ռամզան Կադիրովի էջը և անդրադառնալով այս շնորհավորանքին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասած՝ մեծ իրադարձություն դարձնել պետք չէ.«Ռամզան Կադիրովը  շնորհավորում էր նաև Ալիևին, այլ երկրների ղեկավարներին, գործիչներին։ Այո՛ նա համարվում է Պուտինի ուժային բլոկի ամենաակտիվ,ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։ Արթուր  Վանեցյանի պարագայում ինչ-որ մեսիջներ կարելի է  փնտրել, բայց մեծ ուշադրություն պետք չէ դարձնել այս ամենին։ Հենց մեծ ուշադրությունն է, որ ավելի ազդեցիկ է դարձնում շնորհավորանքը»։

Ըստ Համբարյանի՝ շնորհավորանքը պատահական չէ. «Ու ստացվեց այնպես, որ մենք նաև նոր ենք  իմանում, որ Կադիրովը լավ հարաբերություններ ունի Վանեցյանի հետ, նրան անվանում է եղբայր է և սա հետաքրքիր մեսիջ էր, որ Կրեմլից մեզ հղվում է Կադիրովի միջոցով։ Հիշեցնեմ՝ նա ոչ պաշտոնապես սեփական բանակն ունի, որը հովանավորվում է Կրեմլի կողմից ու ամբողջությամբ ծառայում է պարոն Պուտինին», -եզրափակեց քաղաքագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում