Իտալիայի Տոսկանա շրջանի Ֆլորենցիա քաղաքից 25 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Վնասվել է մի քանի շենք: Որոշ քաղաքներում փակ են դպրոցները: Շրջանում դադարեցվել է գնացքների երթևեկությունը, այդ թվում՝ Ֆլորենցիայի և Բոլոնիայի միջև ճեպընթացների աշխատանքը: