Մադրիդի «Ռեալ»-ն ապրիլի 23-ին Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում ընդունելու է Մյունխենի «Բավարիա»-ին:
ՈւԵՖԱ-ի մամլո ծառայությունը հրապարակել է հանդիպման մրցավարների անունները: Խաղը սպասարկելու է անգլիական մրցավարական անձնակազմը՝ 42-ամյա Հոուարդ Ուեբի գլխավորությամբ:
2 տարի առաջ Ուեբը սպասարկել է «Բավարիա»-ի ու «Ռեալ»-ի մրցավեճը Մյունխենում: Այդ ժամանակ դաշտի տերերը հաղթեցին 2:1 հաշվով:
Ուեբն արձանագրել էր խաղի կանոնների 34 խախտում, ցույց տվել 9 դեղին քարտ:










































