Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Սովորաբար Առողջապահության համաշխարհային կազմակերպության դրդմամբ երբ այսպիսի օրենք է ընդունվում, հետո այդ երկրներում օրինականացնում են մարիխուանան: Դուք մտավախություն չունե՞ք, որ ԱՀԿ-ն որոշ ժամանակ անց ասելու է՝ մարիխուանան լավ բան է. այս օրենքն էլ ընդունեք»,- դիմելով առողջապահության փոխնախարարին՝ հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը:
Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ ինքը նման որևէ մտավախություն չունի:
Մանրամասները՝ տեսանյութում: