Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Դիմելով առողջապահության փոխնախարարին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նշեց, որ բուժհաստատություններում բժիշկները ծխում են միջանցքներում. «Քանի՞ այդպիսի բժիշկ է տույժի ենթարկվել, որովհետև ծխում են նաև մանկական հիվանդանոցներում»:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե օրենքի ընդունումը ինչ տնտեսական հետևանք կունենա՝ մասնավորապես ծխախոտի արտադրության վրա:
Մանրամասները՝ տեսանյութում: