Դաշնակցական երիտասարդները հանձնառու են հզոր, ընկերավար և ժողովրդավար, ազգային արժեքներ կրող պետություն կերտելու գործում, ՀՅԴ երիտասարդական-ուսանողական միության հրավիրած մամուլի ասուլիսին ասաց երիտթևի ներկայացուցիչ Արշակ Մեսրոպյանը։
«Այնպես որ, մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու այս նպատակին», – ասաց Ա. Մեսրոպյանը։
Նա նշեց, որ Երևանում տեղի ունեցած խորհրդաժողովն իր ընդվզումն է արտահայտել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ.
«Խորհրդաժողովը դատապարտեց դրանք, միություններն էլ առանձին հայտարարություններով դատապարտեցին այդ երևույթները»։