Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
«Ազգային ժողովը քննիչ հանձնաժողովի համար ստեղծեց մաքսիմալ պայմաններ, որպեսզի հսկայածավալ գաղտնի փաստաթղթերի արտահոսք տեղի չունենա»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հավելեց. «Մի փոքր շնորհակալություն էլ Ձեզ հայտնեմ, պարոն Միրզոյան»:
Նրա խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքը երկարաձգելու հնարավորություն տալու դեպքում ավարտին կհասցնեն աշխատանքը. «Կարծում եմ՝ եզրակացությունների որակը իրեն սպասեցնել չի տա»:
Մանրամասները՝ տեսանյութում: