Իրանը հույս ունի, որ Ռուսաստանը կշարունակի իր հետ համագործակցել Ֆորդոյի միջուկային օբյեկտում՝ չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
Նա նշել Է, որ Մոսկվան շարունակում է մասնակցել «Բուշերի» ատոմային էլեկտրակայանի երկրորդ և երրորդ բլոկների շինարարությանը:
Քամալվանդիի խոսքով, չնայած Իրանը տեխնիկական տեսակետից պատրաստ է հետագայում կայուն իզոտոպների հետ կապված աշխատանքն իրականացնել առանց Ռուսաստանի, սակայն քաղաքական տեսակետից լավ կլինի, եթե Մոսկվան շարունակի համագործակցությունը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը դեկտեմբերի 15-ից վերականգնել է իրանական Ֆորդո միջուկային օբյեկտի նկատմամբ պատժամիջոցները՝ նշելով, որ Թեհրանը այնտեղ վերսկսել է ուրանի հարստացման աշխատանքները: