Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Վանեցյանի հետնորդը․ Նոր սպառնալիք հայկական ֆուտբոլին․․․

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ-ի նախագահի և գործադիր կոմիտեի ընտրությունների շուրջ իրավիճակն օր օրի ավելի է լարվում։ Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը, լեգենդար ֆուտբոլիստ «Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը և ՀՖՖ-ի փոխնախագահ, Արմեն Մելիքբեկյանը։ Տեղական բուքմեյքերական ընկերությունները բացահայտ ֆավորիտ են համարում Մելիքբեկյանին վերջինի հաղթանակի համար սահմանելով մոտ 1․25 գործակից։ Բնական է, որ Մելիքբեկյանի կանխատեսելի հաղթանակը լուրջ անհանգստություն է առաջացրել մեկ այլ թեկնածուի ճամբարում։

Այս անհանգստությունը սակայն դրևորվում է ոչ թե ծրագրային կամ կառուցողական պայքարով այլ ուղիղ սպառնալիքի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին ՀՖՖ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնի ֆուտբոլային մեկնաբան «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը մասնավորապես Արմեն Մելիքբեկյանին մեղադրեց հայկական ֆուտբոլը կործանելու մեջ։ Դրանից մեկ օր անց Բաղդասարյանն արդեն 168․am-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ եթե Մելիքբեկյանը չհանի իր թեկնածությունը՝ կհրապարակի աղմկահարույց փաստեր նրա քաղաքական գործունեության վերաբերյալ։ «50 տարի ես ֆուտբոլի ակունքներում եմ, այսպիսի իրավիճակ չեմ տեսել։ Հիմնականում, իհարկե, Ֆեդերացիայի ղեկավար աշխատողների պատճառով է ստեղծվել այս իրավիճակը։ Քանի որ Ֆեդերացիայի նախագահն իր աշխատանքի բնույթով չէր տիրապետում, չէր կարող ղեկավարել, հետևաբար առաջին մեղավորը փոխնախագահներն են՝ Արմեն Մելիքբեկյան, Արմեն Նիկողոսյան»,- նշել էր Բաղդասարյանը։ Իսկ ո՞ւմ է նախընտրում ՀՖՖ նախագահի պաշտոնում տեսնել Սուրեն Բաղդասարյանն առաջադրված 3 թեկնածուներից․ «Մելիքբեկյանին պետք է խորհուրդ տալ, որ իր թեկնածությունը շատ շուտ հանի, մնում են 2 հոգի։ Ես հակված եմ, որ Թովմաս Գրիգորյանը լինի, ու կարող եմ բացատրել՝ ինչու։ Խորեն Հովհաննիսյանին շատերն ասում են մեր լեգենդն է։

Այո՛, մեր լեգենդն է, ես իր հետ ճանապարհ եմ գնացել, ավելի լավ եմ ճանաչում, բայց ֆեդերացիան շատ մեծ կառույց է, ֆեդերացիա ղեկավարելը խաղուպար չի, Խորիկն այդ փորձը չունի։ Ֆեդերացիան ղեկավարելու համար առաջին հերթին լավ մենեջեր պետք է լինես, լավ կառավարիչ պետք է լինես։ Իսկ Թովմաս Գրիգորյանը բոլոր չափորոշիչներին համապատասխանում է։ 20 տարի եղել է ֆեդերացիայում, ավելի քան 16 տարի եղել է գործկոմում, հաջողել է բիզնեսում և ֆուտբոլային գործունեությունում»։ Ինչ պատկեր ունենք իրականում։ Բաղդասարյանը «ցեխ շպրտելով» Մելիքբեկյանի ուղղությամբ միևնույն ժամանակ ակնհայտ կերպով գովաբանում է մյուս թեկնածուին, որի գործունեությանը կրկին անգամ չենք ցանկանում անդրադառնալ։ Եթե հարցազրույցի ժամանակ մեղադրանքներ և սպառնալիքներ հնչելուց բացի «ջուր չլցվեր մեկ այլ թեկնածուի» ջրաղացին Բաղդասարյանի հայտարարությունները ինչ-որ չափով կարելի կլիներ որակել որպես մտահոգություն։ Այո, բոլորս ենք մտահոգված մեր ֆուտբոլի ապագայով և պարբերաբար արտահայտում ենք դա։ Բայց ի՞նչ է նշանակում թեկնածուի հետ շանտաժի լեզվով խոսելով հայտարարել, որ մրցապայքարից դուրս չգալու դեպքում աղաղակող փաստեր կհրապարակվեն նրա մասին։ Ցավալի է, բայց մեր երկրում կարծես ավանդույթ է դառնում սպառնալիքի և նույն շատնաժի միջոցով ուշադրություն գրավելը։

Դե եթե Արթուր Վանեցյանը իրեն թույլ է տալիս ՀՀ վարչապետի հետ շանտաժի լեզվով խոսել, Սուրեն Բաղդասարյանն ակամայից դառնալով նրա հետնորդը անկաշկանդ՝ նմանատիպ հայտարարություններ է անում։ Ժամանակը ցույց է տվել, որ սպառնալիք պարունակող հայտարարությունները ոչ այլ ինչ են քան փուչիկ։ Եթե պարոն Բաղդասարյանը իսկապես աղմկահարույց փաստեր ունի Մելիքբեկյանի գործունեության վերաբերյալ ապա ինչո՞ւ դրանք չհրապարակեց նույն հարցազրույցի ժամանակ։ Մի՞թե Բաղդասարյանի նպատակը չէ Մելիքբեկյանին օր առաջ ընտրական մրցապայքարից հանելը։ Դե հրապարակեյիք, թող Մելիքբեկյանն էլ խայտառակ լիներ և հաներ իր թեկնածությունը, դուք էլ ձեր թեկնածուին դարձնեիք ՀՖՖ-ի նախագահ։ Եթե լրագրողն իր ձեռքի տակ ունի իրական փաստեր արատավոր երևույթների վերաբերյալ, ապա ինչը նրան կարող է ետ պահել դրանք անհապաղ հրապարակելուց։ Հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողի հայեցողությանը։ Տեղի ունեցածից հետո կարող ենք արձանագրել թերևս հետևյալ՝ նման հայտարարություններն իրականում սպառնալիք են հայկական ֆուտբոլին։

Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մոլուցքը ոմանց դրդում է գնալ մեղմ ասած անընդունելի մանիպուլիացիոն հնարքների։ Շատ ավելի ցանկալի և նախընտրելի կլիներ, որ թեկնածուները բոլորիս համար կարևոր պաշտոնի ղեկավարի համար պայքարեին ծրագրային և հայկական ֆուտբոլը վերակենդանացնելուն հակված մոլուցքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում