Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ ուղղված գործադուլները:
Դեկտեմբերի 5-ից շարունակվող գործադուլի պատճառով Փարիզի փողոցներում ձևավորվել է ընդհանուր առմամբ 600 կմ երկարությամբ խցանում, ինչը սովորականից մոտ երկու անգամ ավելի է:
Կրկին չեն աշխատում մետրոն և գնացքները: Ընդհատումներով են աշխատում նաև միջքաղաքային գնացքները: TGV պետական երկաթուղային կոնցեռնի տվյալներով, աշխատանքի է դուրս եկել արագընթաց գնացքների միայն 20 տոկոսը: