«911» ծառայություն դեկտեմբերի 9-ին, ժամը 09:21-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցում տեղի է ունեցել փլուզում:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մազմանյան փողոցի չբնակեցված տան դիմացի պատը մասնակի փլուզվել է (մոտ 6 քմ). տուժածներ չկան: Առկա է հետագա փլուզման վտանգ (մոտ 20 քմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: