Դեկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ, 44-ամյա Ժորա Խուդոյանը, իր վարած Ford Transit 35 NP 668 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին և հայտնվել ջրատարի մեջ: Վարորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով վնասվել են մայթեզրին տեղադրված գազախողովակի մի քանի սյուներ: Բարեբախտաբար, գազի արտահոսք տեղի չի ունեցել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: