Գեներալ Խալիֆա Հաֆթարի լիբիական ազգային բանակը (ԼԱԲ), որին աջակցում են մի շարք երկրներ, ներառյալ Ռուսաստանը, մոտ է Տրիպոլիի գրավմանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Լիբիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Հասան Սալյամեն Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում: «Հաֆթարի զորքերին ռուսների միանալուց հետո, Տրիպոլիի վրա հարձակումն ուժեղացել է»,- ասել է Սալյամեն:
Տրիպոլիի հնարավոր անկման մասին հայտարարել է նաև Լիբիայի ազգային համաձայնության կառավարության արտաքին գործերի նախարար Մուհամեդ Սիյալան: Նրա խոսքերով, Ռուսաստանն աջակցում է Հաֆթարի զորքերին ինչպես կենդանի ուժով, այնպես էլ անօդաչու սարքերով: